Հյուսիսային Մակեդոնիայում երեկ մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Արման Անդրեասյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Մեր մարզիկը հիանալի էր սկսել առաջնությունը, սակայն կիսաեզրափակչում 3:4 հաշվով զիջել է մոլդովացի ըմբիշին:
Բրոնզի համար կպայքարի նաև Արման Ավագյանը (79կգ)․ սփոփիչ գոտեմարտում նա 2:1 հաշվով հաղթեց գերմանացի մրցակցին:
Բրոնզե եզրափակչում Ավագյանի մրցակիցը կլինի վրացի Գոգի Մամիաուրին: