Անծանոթ տղամարդը ներթափանցել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Փարիզի արվարձանում՝ Բուժիվալում, գտնվող տուն։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ 26-ամյա տղամարդը շաբաթ օրը գիշերը հաջողացրել է մուտք գործել խաղացողի վիլլա ու գրեթե հասել տան դռանը, սակայն բռնվել է։
Տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում մի քանի Աստվածաշունչ է եղել։ Նա հայտնել է, որ ցանկացել է «Աստծո խոսքը» փոխանցել Նեյմարին։
Տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան։