Հռոմի Մասթերսի իր 10-րդ տիտղոսը նվաճելով՝ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարիերայում 28-րդ անգամ է հաղթել սերբ Նովակ Ջոկովիչին։ Ընդհանուր առմամբ, երեկվա դիմակայությունն այս հանճարեղ թենիսիստների 57-րդ հանդիպումն էր միմյանց հետ։
Սա Բաց մրցաշարում երկու թենիսիստների միջև ամենաերկար դիմակայությունն է, ATP-ի վարկածով՝ նաև ամենամեծագույնը պատմության մեջ։ Հիմա Ջոկովիչի և Նադալի միջև անձնական հանդիպումների հաշիվը գրեթե հավասարվեց՝ 29-28 հօգուտ Ջոկովիչի։
2005 թվականից սկսած Հռոմի Մասթերսի եզրափակչում խաղում է կա՛մ Ջոկովիչը, կա՛մ Նադալը, կա՛մ՝ երկուսով։ Հենց Իտալիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարում են ամենից հաճախ միմյանց հետ խաղացել Նովակն ու Ռաֆայելը։ Սա նրանց 9-րդ հանդիպումն էր Հռոմում։