Չինաստանի Չենդու քաղաքում նշանակված համաշխարհային ամառային ունիվերսիադան, որը պետք է տեղի ունենար 2021-ի օգոստոսին, համավարակի պատճառով տեղափոխվել է 2022թ.:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Կազմակերպության գործկոմը հաստատել է անցկացման ժամկետը: Այն տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 7-ը:
«Չենդու-2021» անվանումն ու տարբերանշանը պահպանվելու են: