«Միլանը» Ա Սերիայի 37-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի՝ 0: 0 հաշվով:
«Ռոսոներիները» վաստակեցին 76 միավոր և բաց թողեցին «Ատալանտային» հասնելու հնարավորությունը, որը 78 միավորով երկրորդն է: Վերջին տուրում թիմերը կպայքարեն արծաթե մեդալների համար դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
Խաղը կկայանա Բերգամոյում մայիսի 23-ին: