Թուրինյան ակումբի մի խումբ երկրպագուներ շատ կոշտ են դիմավորել թիմին: Երկրպագուները մարզադաշտից դուրս սպասում էին ակումբային ավտոբուսին:
Երկրպագուներն արտահայտել են իրենց դժգոհությունը թիմի ելույթից և, ըստ իտալական լրատվամիջոցների, հրել են թիմի ղեկավար Էմիլիանո Մորետիին և տնօրեն Անտոնիո Կոմիին: Ոստիկանությունը ստիպված էր եղել միջամտել այդ միջադեպին:
Շաբաթվա ընթացքում «Տորինոն» երկու խաղում 11 գնդակ է բաց թողել ՝ զիջելով «Միլանին» (0: 7) և «Սպեցիային» (1: 4):
Confronto squadra-tifosi al rientro a Torino. Tensione fuori dallo stadio Olimpico, scontri tra tifosi e polizia. Clima pesante in casa granata dopo la sconfitta di oggi a La Spezia. [📸@TuttoMercatoWeb] #SpeziaTorino pic.twitter.com/ZbH2SMspS9
— Corriere Granata (@CorriereGranata) May 15, 2021