«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր կարիերայի հետագա ծրագրերի մասին:
«Երկու տարի առաջ ես կասեի, որ կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում»: Բայց հիմա ես խաղում եմ «Աթլետիկոյում» ու ուրախ եմ դրա համար:
Ես նախատեսում եմ բարձր մակարդակի վրա անցկացնել ևս որոշ ժամանակ, դժվար է ասել՝ ինչ կլինի հետո։ Բայց ես կցանկանայի խաղալ MLS-ում»,- մեջբերում է Սուարեսին AS-ը:
Այս մրցաշրջանում ուրգվայցի հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 19 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։