«Սելթիկի» ավագ Սկոտ Բռաունն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բռաունը «Սելթիկում» է 2007 թ-ից: Այս ընթացքում անցկացրել է 620 հանդիպում և ակումբի պատմության 7 խաղացողից մեկն է, որ թիմում անցկացրել է 600 և ավել հանդիպում: Գլազգոյի ակումբի հետ նվաճել է 22 մրցանակ, որից 10-ը Շոտլանդիայի չեմպիոնությունն է:
Մյուս մրցաշրջանում Բռաունը կմարզի «Աբերդին» ակումբը: Ակումբի ղեկավարությունը չի բացառում, որ Բռաունը կարող է հայտավորվել որպես խաղացող-մարզիչ: