Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Պորտուն» 3-0 հաշվով առավելության հասավ «Ռիուս Ավեի» նկատմամբ:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Պորտուն» ապահովեց արծաթե մեդալներն ու մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մասնակցությունը:
«Պորտուն» 25-րդ անգամ կխաղա Չլ-ում. այնքան, որքան «Բավարիան»: Պորտուգալական ակումբից ավելի շատ՝ 26-ական անգամ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցել են «Ռեալն» ու «Բարսելոնան»: