La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել Եվրո-2020-ը Շվեդիայի հավաքականի կազմում:
Օրերս հարձակվողը Պիտսբուրգում խորհրդակցել է ծնկի մասնագետի հետ․ 2017-ին շվեդ ֆուտբոլիստի ծնկի վիրահատություն կատարած վիրաբույժի հետ, երբ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Արդյունքում, Զլատանին վերականգնման երկու տարբերակ է առաջարկվել` կամ հետևողական բուժում, կամ վիրահատություն: Եթե Իբրահիմովիչը ընտրի երկրորդ տարբերակը, ապա նա բաց կթողնի Եվրո-2020-ը: