«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ճանաչվել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում:
Այս մրցաշրջանում «Ռեյնջերսը», 40-ամյա Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ, ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն: Գլազգոյի ակումբը ոչ մի պարտություն չի կրել առաջնությունում՝ ընդամենը վեց անգամ գրանցելով ոչ-ոքի:
Շաբաթ, մայիսի 15-ին, «Ռեյնջերսը» մրցաշրջանի վերջին խաղը կանցկացնի «Աբերդինի» հետ:
🏅 #RangersFC manager Steven Gerrard has been named as @SPFL Premiership Manager of the Year for 2020/21.
👉 https://t.co/kpfwFXorWm pic.twitter.com/yA5ryifALh
— Rangers Football Club (@RangersFC) May 14, 2021