Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 4-1 հաշվով հաղթեց «ՌԲ Լայպցիգին» ու տիրեց գավաթին:
Առաջին խաղակեսում Սանչոն դուբլ ձևակերպեց ու դարձավ Գերմանիայի գավաթի եզրափակչում դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը, սակայն երկրորդ խաղակեսում նրա ռեկորդը գերազանցեց թիմակից Էրլինգ Հոլանդը՝ դուբլի հեղինակ դառնալով 20 տարեկան հասակում: