Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Չերդան Շաքիրին խոսել է իր մրցելույթների մասին, հաղորդում է The Sun-ը:
«Այո, ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց հասկանում եմ ՝ Կլոպը թիմի մասին է մտածում: Ընդունում եմ նրա կայացրած որոշումները:
Ես ունեմ իմ դերը, որը փորձում եմ պատվով կատարել: Միայն թիմային խաղով է հնարավոր արդյունքի հասնել:
Զգում եմ, որ թիմի առաջատարներից մեկն եմ»,-ասել է Շաքիրին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս առաջնությունում Շաքիրին անցկացրել է 6 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Յուրգեն Կլոպի թիմը վստահորեն գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 61 միավորով: