Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Այն վառ կապույտ է՝ դեղին եզրավորումներով։ Մարզաշապիկի վրա երկու տարբեր նախշ է պատկերված՝ զիգզագաձև և շաշկիաձև։ Այն ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են 60-ականներին մեծ տարածում ունեցած օպտիկական արվեստից։
It’s that time of the season. 🔊👕
Introducing our new 2021/22 @NikeFootball home kit. Inspired by the 60s, but as fresh as they come 🔥 ft. @TheZombiesMusic#ItsAChelseaThing #ThePrideOfLondon pic.twitter.com/aPpMtgcdJF
— Chelsea FC (@ChelseaFC) May 13, 2021
«Սա ամենագրավիչն ու ունիկալն է բոլոր այն մարզաշապիկներից, որոնք ես կրել եմ։ Կարծում եմ՝ այն ամբողջ աշխարհի երկրպագուների շրջանում հիթ կդառնա։ Ինձ դուր է գալիս, որ մարզաշապիկը էկոլոգիական է, կարևոր է հիշել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին»,- ասել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մեյսոն Մաունտը։
Մարզաշապիկը ստեղծվել է 100% վերամշակված պոլիէսթերից՝ պատրաստված պլաստիկ շշերից։
Լոնդոնյան ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։
«Չելսին» այս մարզաշապիկով առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա մայիսի 15-ին՝ Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղին՝ «Լեսթերի» դեմ։