«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Անտոնիո Վալենսիան հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստի որոշման մասին հայտնի է դարձել մեքսիկական «Կերետարո» ակումբի սոցիալական ցանցերի միջոցով, որի կազմում Վալենսիան խաղում է 2020 թվականից:
35-ամյա Վալենսիան թոշակի ացնելու պատճառ նշել է ծնկի հետ կապված խնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Վալենսիան» երկու անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, դարձել է Անգլիայի գավաթի, լիգայի գավաթի (երկու անգամ) և Անգլիայի Սուպերգավաթի (երեք անգամ) հաղթող: 2016/17 մրցաշրջանում նա հաղթեց Եվրոպա լիգան:
Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Վալենսիան խաղացել է «Էլ Նասիոնալ», «Վիլյառեալ», «Ուիգան» ու «LDU Կիտո» թիմերում: Էկվադորի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 99 հանդիպում (հավաքականի պատմության մեջ 7-րդ ցուցանիշը) և դարձել 11 գոլի հեղինակ:
























































