Footyheadlines կայքը հրապարակել է «Չելսիի» նոր տնային մարզաշապիկի լուսանկարը, որով լոնդոնյան թիմը հանդես է գալու հաջորդ մրցաշրջանում։
Այն ստեղծվել է ավանդական՝ կապույտ գույնով, ընդ որում ակցենտավորումներն արվել են դեղին գույնով, իսկ մարզաշապիկի վրա առկա է միանգամից երկու՝ արտասովոր նախշ։ «Չելսիի» տեխնիկական հովանավորն ամերիկյան Nike ընկերությունն է։
«Չելսին», 35 խաղից հետո վաստակելով 64 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ մոտակա հետապնդող «Վեստ Հեմին» շրջանցելով 5 միավորով , և զիջելով «Լեսթերին» (66), «Մանչեսթեր Յունայթեդին» (70) և «Մանչեսթեր Սիթիին» (80)։
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Չելսին» Անգլիայի Գավաթի եզրափակչում պետք է խաղա «Լեսթերի» հետ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։