«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն խոստովանել է, որ երջանիկ է լոնդոնյան ակումբում:
«Ես երջանիկ եմ «Արսենալում»: Այն մեծ ակումբ է, և մեծ անուն ունի աշխարհում և Պրեմիեր լիգայում: Հանդերձարանում չկա մեկը, ով կասի, որ ցանկանում է լքել ակումբը»,-ֆուտբոլիստի խոսքեբրն է փոխանցում skysports.com-ը:
Հիշեցենք, որ գերմանացին վերջերս իր 100-րդ խաղն էր անցկացրել լոնդոնյան թիմում: