«Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություներով: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Մադրիդյան թիմի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս:
Առաջիկայում միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին, բայց հիմնական խնդիրը կիսապաշտպանի բարձր աշխատավարձն է, որը կազմում է 7 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, ինչը հնարավոր է միլանյան ակումբը չկարողանա վճարել:
Նախկինում Վասկեսի ծառայություններով հետաքրքրցած էր «Ատլետիկոն»: