«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին հայտնել է, որ պատրաստ է ուժերը փորձել նոր առաջնությունում: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ես բաց եմ արտասահմանյան ակումբների առաջարկների համար: Ես կցանկանայի խաղալ ՊՍԺ-ում: Դա աշխարհի լավագույն թիմն է, որը ներկայացնում է գեղեցիկ քաղաք»,-ասել է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Լոկատելլիին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը»: