Լոնդոնի «Չելսին» twitter-ում շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության կապակցությամբ:
«Շնորհավորում ենք «Մանչեսթեր Սիթիին»: 2020/21 մրցաշրջանի արժանի հաղթողներ », — ասվում է հայտարարության մեջ:
«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում ժամանակից շուտ նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1-2 պարտվեց «Լեսթերին»: