«Ինտերն» ու «Լացիոն» այս ամառ կփորձեն ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմի հետ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը մոտենում է ավարտին, և նա հնարավորություն կունենա անվճար տեղափոխվել այլ ակումբ:
Ժիրուն լոնդոնյան թիմում է հանդես գալիս 2018 թվականից: