Vbet ՀՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» և հաղթանակ տարավ 3-0 հաշվով։
Արդեն հանդիպման առաջին կեսում «Նոան» ստացավ զգալի առավելություն՝ 3 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, և մեկ անգամ էլ տուգանային գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը։ Երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և այդպիսով «Նոան» վաստակեց երեք միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
Այս խաղից հետո երևանյան ակումբն իր ակտիվում ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ Գյուրմրին ներկայացնող ակումբը 13 միավորով 9-րդն է։