Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Հռոմում ընթացող թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարի հենց առաջին շրջանից։ Խաչանովը 1 ժամ 42 րոպեի ընթացքում պարտվել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին ՝ 6:3, 4:6, 0:6 հաշվով։
Հռոմում չեմպիոնի կոչման համար պայքարում են աշխարհի ուժեղագույն թենիսիստները։ Պայքարի մեջ կլինեն Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը, Դոմինիկ Տիմը, Դանիիլ Մեդվեդևը և այլոք։
Հիշեցնենք, որ Իտալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ մրցաշարի ամենաշատ տիտղոսներն ունի իսպանացի Ռաֆայել Նադալը: Նա Հռոմում հաղթել է 9 անգամ: Կանանց գործող չեմպիոնը ռումինացի Սիմոնա Հալեպն է: