Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հաջորդ երկուշաբթի օրվանից (մայիսի 17-ին) երկրպագուները կկարողանան վերադառնալ Պրեմիեր լիգայի խաղերին: Անգլիայի Պրեմիեր լիգան սատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը․ մրցաշրջանի վերջին հանդիպումներում երկրպագուներին թույլ կտան տրիբունա մտնել:
Հաղորդվում է նաև, որ նստատեղերով, մեծ, բացօթյա մարզադաշտերը կարող են տեղավորել մինչև 10 000 հանդիսական:
«Հիանալի կլինի կրկին տեսնել երկրպագուներին տրիբունաներում: Նրանք խիստ պակասում էին. Պրեմիեր Լիգան առանց նրանց ինքը չէր: Երկրպագուների ներկայությունը կապահովի մրցաշրջանի ֆանտաստիկ եզրափակիչ:
Չնայած հաջորդ շաբաթ մեր խաղերին քիչ թվով երկրպագուներ կլինեն, բայց սա նորմալ կյանքին վերադառնալու կարևոր քայլ է », — մեջբերում է Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսին ԱՊԼ-ի պաշտոնական կայքը: