Նախորդ շաբաթ հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը:
AS-ը հայտնում է, որ բրազիլացու և փարիզյան ակումբի միջև պայմանագրում կա գաղտնի կետ, որն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:
Այն ներառում է համագործակցության ընդլայնումը ևս մեկ մրցաշրջանով, քանի որ Ֆրանսիայում ավելի քան 5 տարի պայմանագիր չի կարող ստորագրվել: Բացի այդ, պայմանագիրն ավարտելուց հետո Նեյմարը կվերադառնա Բրազիլիա՝ այնտեղ կարիերան ավարտելու համար: Դա բրազիլացու համար հիմնական պայմաններից մեկն էր նոր գործարք կնքելիս:
Հիշեցնենք, որ նոր պայմանագրով Նեյմարի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կազմում է մոտ 30 միլիոն եվրո: