Լրագրող Արարատ Մամբրեյանը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական մեկ այլ ակումբ։
«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:
«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:
Հարոյանն «Աստանայի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում, իսկ մայրաքաղաքայի թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։