VBET ՀՊԼ 23-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ:
Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրահներով, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ հյուրերը մնացին 10 հոգով: Երկրորդ դեղինի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Միխաիլո Յովանովիչը:
Հիշեցնենք, որ երկու թիմերը մի քանի օր անց՝ մայիսի 15-ին կվիճարկեն Հայաստանի գավաթը:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 37 միավորով: «Արարատը» երկրոդն է 36 միավորով: