Ֆրանսիացի ու ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դավիդ Ժինոլան կիսվել է փարիզցիների հարձակվող Նեյմարի պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ իր կարծիքով:
«Թիմին պետք է կայունություն՝ տիտղոսներ նվաճելու համար: Բայց դուք չեք կարող երկարաձգել պայմանագիրը Նեյմարի հետ՝ առանց Կիլիան Մբապեի հետ նոր համաձայնագիր կնքելու: Նեյմարն արդեն 29 տարեկան է, նրա լավագույն տարիներն անցյալում են:
Մբապեն երիտասարդ է ու տաղանդավոր: Այս տղան մեծ ներուժ ունի, իսկ ՊՍԺ-ն օգտագործում է իր ներուժի միայն 60%-ը: Բայց երկուսն էլ պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանա ոչինչ հաղթել, քանի դեռ չեն սկսել աշխատել հանուն թիմի բարօրության», — մեջբերում է նախկին խաղացողին France Info-ն:
Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչ 2025 թվականը: Բրազիլացին ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց, որը նշված էր նրա պայմանագրում՝ որպես փոխհատուցում: