«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղից հետո (3-0) խոսել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի մասին։ Շվեդ ֆուտբոլիստը փոխարինվել է 55-րդ րոպեին։
«Զլատանը պատրաստ չէր 100%-ով, և ուրբաթ օրը թիմի հետ մարզման կեսին մասնակցեց, բայց ցանկանում էր մասնակցել այս խաղին։ Զլատանը ծնկի ցավեր ունի, բայց ես չեմ կարծում, թե խնդիրը լուրջ է։ Կհետևենք նրա վիճակին»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողն Ա Սերիայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Միլանը», վաստակելով 72 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Յուվենտուսը» 69 միավորով գտնվում է 5-րդ տեղում։