Մխիթարյանը Ա Սերիայի այս մրցաշրջանում արդեն իսկ վաստակել է 20 (10+10) միավոր: Երեկ նա գոլ խփեց և 2 գոլային փոխանցում կատարեց «Կրոտոնեի» դեմ խաղում։
Այսպիսով, միայն երկու ֆուտբոլիստ Ա Սերիայում ունի 10 ու ավել գոլ, ինպես նաև 10 ու ավել գոլային փոխանցում իր ակտիվում։ Բացի Մխիթարյանից նման ցուցանիշ ունի միայն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով այս մրցաշրջանում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանոի 31 հանդիպումներում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն ունի 10 գոլ ու 10 գոլային փոխանցում, իսկ բոլոր մրցաշարերում՝ 12-ական գոլ և գոլային փոխանցում (43 խաղում):