Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» և 0-3 հաշվով պարտություն է կրել։
Միլանյան թիմի կազմում առաջին կեսի վերջին րոպեին հաշիվը բացել է Բրահիմ Դիասը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Միլանի» ֆուտբոլիստները հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություն են ստացել, սակայն Ֆրանկ Կեսյեն չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը, իսկ մի քանի րոպե անց Զլատան Իբրահիմովիչը վնասվածք ստացավ ու ստիպված եղավ լքել խաղադաշտը։
Այսքանով «Միլանի» խնդիրները չավարտվեցին․ 78-րդ րոպեին Անտե Ռեբիչը երկրորդ գոլն ուղարկեց թուրինցիների դարպասը, իսկ 4 րոպե անց Ֆիկայո Տոմորին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ հաշիվը դարձնելով 3-0։
Այս հանդիպումից հետո «Միլանը», վաստակելով 72 միավոր, բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» 69 միավորով 5-րդ տեղում է՝ առաջնության ավարտից երեք տուր առաջ։