Այսօր՝ մայիսի 9-ին՝ Ա Սերիայի 35-րդ տուրում, «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Միլանին»։ Հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց-Յուվենտուս» մարզադաշտում և կմեկնարկի 22։45-ին։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Յուվենտուս»․ Շչեսնի, Կուադրադո, Դե Լիխտ, Կյելինի, Ալեքս Սանդրո, Կյեզա, Ռաբյո, Բենտանկուր, Մաքքենի, Մորատա, Ռոնալդու։
«Միլան»․ Դոնարումա, Կալաբրիա, Տոմորի, Կյեր, Տեո Էրնանդես, Բեննասեր, Կեսյե, Բրահիմ Դիաս, Չալհանօղլու, Սալեմակերս, Իբրահիմովիչ։