Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Կրոտոնեին»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակավ 20։00-ին։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հիմնական կազմն այսօրվա խաղի համար, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այս խաղից առաջ հռոմեական ակումբն իր ակտիվում ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Կրոտոնեն» եզրափակում է աղյուսակը և արդեն դուրս է մնացել Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանի առաջնությունից․ թիմը հաջորդ մրցաշրջանում կխաղա Բ Սերիայում։
Հադիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։