Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ 35-րդ տուրի հանդիպումներից մեկը, որում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին» ու հաղթեց (2:1):
13-րդ րոպեին Լյուիս Դանկը առաջ մղեց «Բրայթոնին»: Դաշտի տերերը 76-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ 90-րդ րոպեին կորզեցին նաև հաղթանակը: Գոլերը խփեցին Ադամա Տրաորեն և Մորգան Գիբս-Ուայթը:
«Վուլվերհեմփթոնը» վաստակեց 45 միավոր ու հաստատվեց 12-րդ տեղում: «Բրայթոնն» ունի 37 միավոր և 15-րդ հորիզոնականում է: