MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց DC Յունայթեդին։
Հանդիպման հաշիվը բացեց Լուկաս Սելարայանը, ով արդյունավետ իրացրեց տուգանային հարվածը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը մեկնարկային րոպեներից։
Այս հաղթանակից հետո MLS-ի գործող չեմպիոնները վաստակել են 5 միավոր և զբաղեցնում են Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։