Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, որը հաջորդ մրցաշրջանից կդառնա «Ռոմայի» գլխավոր մարզիչը, ցանկանում է թիմում տեսնել «Բարսելոնայի» խաղացողին։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ժոզեի հայրենակից, հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի մասին է։ Սպասվում է, որ կատալոնական ակումբը համաձայն չի լինի լիարժեք տրանսֆերի, սակայն կարող է դիտարկել հարձակվողի տեղափոխությունը հռոմեական ակումբ՝ վարձակալության հիմունքներով։
Հիշեցնենք՝ Տրինկաուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Բրագայից» 2020 թվականին և 5 տարվա պայմանագիր է կնքել կատալոնացիների հետ։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինալ։
2020 թվականից Տրինկանը հրավիրվում է Պորտուգալիայի ազգային հավաքական։