Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ուժեղացել դարպասապահի դիրքը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Goal.com-ը հայտնում է, որ «զինագործները» հետաքրքրված են Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի ծառայություններով։ 25-ամյա կամերունցի դարպասապահը 12 ամսով որակազրկվել է այն բանից հետո, երբ նրա մոտ դոպինգ հայտնաբերվեց։
Օնանան այս որոշումը բողոքարկել է մարզական արբիտրաժային դատարանում (CAS), որը դարպասապահի բողոքարկումը կքննի հունիսին։ Եթե բողոքարկումը բավարարվի, ապա նրա որակազրկման ժամկետը կկրճատվի՝ հասցվելով 8 ամսի, և կավարտվի 2021 թվականի հոկտեմբերին։
«Արսենալը» մտադիր է սպասել CAS-ի վճռին, և եթե որակազրկումը կրճատվի, կփորձի ձեռք բերել Օնանային արդեն այս ամառ։ «Այաքսը» 25-ամյա դարպասապահի համար մտադիր է մոտ 14 մլն եվրո ստանալ։ «Զինագործները» պատրաստ են մոտ 8 մլն եվրոյի առաջարկ անել։
Օնանան 2015 թվականից է հանդես գալիս «Այաքսում»։ Ընթացիկ մրցաշրջանում կամերունցի դարպասապահը Նիդերլանդների առաջնության 20 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 15 գնդակ։