«Միլանը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերով: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը կփորձի հարձակվող ձեռք բերել, եթե թիմը հայտնվի Չեմպիոնների լիգայում:
«Ֆիորենտինան» իրենց խաղացողին գնահատում է 60 միլիոն եվրո: