Մեքսիկական «Տիգրես» ակումբը պաշտոնապես հաստատել է հարձակվող Ֆլորիան Տովենի տեղափոխությունը «Մարսելից»:
28-ամյա ֆրանսիացին որոշեց չերկարաձգել պայմանագիրը «Մարսելի» հետ, ինչի արդյունքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Տիգրես» ՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականը:
Այս մրցաշրջանում Տովենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի հավաքականի կազմում Ֆլորիանը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 մեկ գոլի հեղինակ։ Տովենը 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն եվրո (Transfermarkt):
Հիշեցնենք, որ «Տիգրեսի» կազմում է խաղում նաև ֆրանսիական ակումբի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ՝ հարձակվող Ժինյակը։
… ¡ @FlorianThauvin ! #EstoEsTigres #PerfilTigre #BienvenidoFlorian pic.twitter.com/0tXChtXess
— Club Tigres Oficial (@TigresOficial) May 7, 2021