ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարություն է արել Չեմպիոնների լիգայից իր թիմի դուրս մնալու մասին:
Հիշեցնենք, որ փարիզցիները ՉԼ կիսաեզրափակչում զիջեցին «Մանչեսթեր Սիթիին», որը երկու անգամ հաղթեց մրցակցին՝ 2:1 և 2:0 հաշվով:
«Դեռ դժվար է գրել այդ մասին: Ես շատ տխուր եմ, որ մենք պարտվեցինք, բայց ես հպարտ եմ, որ ամբողջ թիմն աշխատում էր: Մենք մեր ուժերի ներածին չափով արեցինք ամեն ինչ: Ցավոք, մեր լավագույն խաղը բավարար չէր, բայց մենք կդիմանանք այս դասից հետո», — գրել է Նեյմարը Instagram-ում: