Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջիոն խոստովանել է, որ դադարել է ֆուտբոլ դիտել:
«Այս պահին ես գյուղում եմ ապրում. փայտ եմ կոտրում, տրակտոր եմ վարում:
Ես ֆուտբոլ չեմ դիտում, այն դադարել է ինձ զվարճացնել:
Երբ ես միացնում եմ հեռուստացույցը, այնտեղ տեսնում եմ իմ նախկին կոլեգաներից շատերին, ովքեր խոսում են ասես պրոֆեսոր լինեն, բայց հիշում եմ, որ նրանք չէին կարող նույնիսկ երեք շարժում կատարել դաշտում»,- մեջբերում է Բաջիոյին լրագրող Նիկոլո Շիրան: