La Repubblica-ն հայտնում է, որ Իտալիայում ծրագրում են Ա Սերիայի ակումբների քանակը հասցնել 18-ի:
Դա պայմանավորված է նրանով, որ Չեմպիոնների լիգայի ձևաչափը կթոխվի 2024/25 մրցաշրջանում, ինչը կավելացնի եվրագավաթային հանդիպումների քանակը: Օրացույցի բեռը նվազեցնելու համար, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Ա Սերիայի ակումբների քանակը կրճատելու մասին:
Նշվում է նաև, որ նման նորամուծությունները կարող են կիրառվել նաև եվրոպական այլ բարձրագույն լիգաների կողմից: