Հայտնի են Մադրիդի «Ռեալի» նպատակներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Mundo Deportivo պարբերականը հայտնում է, որ «սերուցքայինները» պատրաստ են առաջարկներ դիտարկել Իսկոյի, Մարսելոյի, Օդրիոսոլայի, Յովիչի, Մարիանոյի և Սեբալյոսի տրանսֆերների վերաբերյալ։ Ակումբը նրանց տրանսֆերներից մտադիր է որոշակի միջոցներ ստանալ ու ազատել աշխատավարձային պլանը։
Ինչ վերաբերում է նորեկներին, ապա «Ռեալը» նախ մտադիր է ստանալ պաշտպան Դավիդ Ալաբային՝ որպես ազատ գործակալ։ Կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ, մնացել է միայն սպասել պաշտոնական հաստատմանը։ Գլխավոր նպատակների թվում են ֆրանսիացի Կիլիան Մբապեն, որը դեռևս չի երկարաձգել իր՝ ՊՍԺ-ի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիրը, և նորվեգացի Էրլինգ Հոլանդը, որի համար գործակալ Մինո Ռայոլան ակտիվորեն նոր ակումբ է փնտրում։
Կիսապաշտպանությունում մտադիր են ձեռք բերել 18-ամյա ֆրանսիացի Էդուարդ Կամավինգային «Ռեննից»։
Որպես պաշտպանության ուժեղացում՝ Պաու Տորեսը («Վիլյառեալ») և Ժյուլ Կունդեն («Սևիլիա»), որոնք կարող են փոխարինել Սերխիո Ռամոսին և Ռաֆայել Վարանին, եթե նրանք հեռանան ակումբից։