Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդի, «Չելսին» կլինի Պրեմիեր լիգայի հաջորդ չեմպիոնը:
«Տեսե՞լ եք «Չելսիի» վիճակագրությունը: Կարծում եմ, որ նրանք հաջորդ մրցաշրջանում կհաղթեն Պրեմիեր Լիգան: Տուխելի գլխավորությամբ նրանք լավագույնն են գրեթե բոլոր ցուցանիշներով
Եթե լուրջ, Տուխելի թիմն արժանի է միայն բուռն ծափահարությունների», — ասել է Ֆերդինանդն իր podcast-ում:
Այժմ «Չելսին» Պրեմիեր լիգայում չորրորդն է, իսկ երեկ Տուխելի ֆուտբոլիստները դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղան «Մանչեսթեր Սիթիի» դեմ: