ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի (Հս․ Ամերիկայի ՉԼ) 1/4 եզրափակչի պատասխան խաղում, MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 0-3 հաշվով զիջել է Մեքսիկան ներկայացնող «Մոնտերեյին»։ Ամերիկյան թիմի կազմից բացակում էր Լուկաս Սելարայանը։
1/4 եզրափակչի առաջին խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Մեքսիկան ներկայացնող թիմի հետ, իսկ թիմի երկրորդ գնակը խփել էր Լուկաս Սելարայանը։ Երկու խաղերի արդյունքով ամերիկյան թիմը դուրս մնաց մրցաշարից։
Այսպիսով, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում հանդես կգան երեք մեքսիկական թիմ և մեկ ամերիկյան․ «Մոնտերեյ», «Ամերիկա», «Կրուզ Ազուլ» և «Ֆիլադելֆիա»։