ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այն տեղեկությունները, որ մրցավար Բյորն Կույպերսը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (0: 2) վիրավորել է իր թիմի խաղացողներին:
«Իմ խաղացողները պատմեցին այդ մասին: Դուք հասկանում եք, որ նրանց խոսքերին պետք է վստահել: Իհարկե, ամենակարևորն այն է, որ մենք չկարողացանք դուրս գալ եզրափակիչ: Բայց եթե մրցավարն իսկապես վիրավորել է խաղացողներին, ապա ՈւԵՖԱ-ն գուցե պետք է հետաքննի այդ դրվագը»,- մեջբերում է Պոչետինոյին Daily Mail-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կույպերսը վիրավորել է ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Մարկո Վերատիին և Լեանդրո Պարեդեսին: