«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է իր կարծիք «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:
«Ո՞վ է ավելի լավ՝ Մեսսին, թե Ռոնալդո՞ւն: Սա շատ լավ և բարդ հարց է: Ես չեմ կարող ընտրել լավագույնին: Նրանք երկու բոլորովին այլ խաղացողներ են, որոնց խաղը հաճելի է դիտել:
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը այս հարցի վերաբերյալ, բայց երկուսն էլ լեգենդներ են: Այս երկու մարդիկ մեզ հաճույք են պատճառում», — մեջբերում է Պոգբային ՝«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Այս մրցաշրջանում 33-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, դարձել է 36 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Ռոնալդուի հաշվին 34 գոլ է և չորս գոլային փոխանցում: