«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնային» միանալուն: Անցյալ ամառ կատալոնական ակումբը ակտիվորեն հետաքրքրվում էր հարձակվողով, բայց տրանսֆերն այդպես էլ տեղի չունեցավ: Նիդերլանդացին այս ամառ կդառնա ազատ գործակալ, ուստի կատալոնական ակումբը կկարողանա անվճար ձեռք բերել ֆուտբոլիստին:
Mundo Deporivo-ն հայտնում է, որ Դեպայի գործակալը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ է վարել «Բարսելոնայի» նոր տնօրեն Մատեու Ալեմանիի հետ: Հարձակվողը պատրաստ կլինի աշխատավարձի կրճատման գնալ, որպեսզի տեղափոխվի կատալոնական ակումբ: Հարկ է նշել, որ 2016 թվականին Դեպայի գործակալը կազմակերպել էր դարպասապահ Յասպեր Սիլեսենի տեղափոխությունը «Բարսելոնա»:
Նիդերլանդացու ծառայություններով հետաքրքրված մեկ այլ ակումբ ևս՝ «Յուվենտուսը», որը վերջին շաբաթների ընթացքում նույնպես կապի մեջ էր խաղացողի հետ: Դեպայը «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: