ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0: 2) ու դուրս մնալը մրցաշարից: Խաղը բաց թողեց փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն: Առաջին խաղը, որը տեղի ունեցավ Փարիզում, նույնպես ավարտվեց հօգուտ «քաղաքաբնակների»՝ 2: 1:
«Մենք խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք: Մենք շատ լավ սկսեցինք՝ ստեղծելով հնարավորություններ, ինչը հեշտ չէ: Շատ թիմեր չկան, որոնք ունակ են դիմադրելու «Մանչեսթեր Սիթիի» մակարդակի մրցակցին:
Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին», նրանք ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում: 6 կամ 7 տարի աշխատանքից հետո Գվարդիոլան իրեն լավ է զգում: Միևնույն ժամանակ, մենք հպարտ ենք մեր խաղացողներով և մեր թիմով:
Դիմակայության 180 րոպեներից մենք փոքրամասնությամբ խաղացինք 40-45 րոպե: Սա հսկայական առավելություն է: Սա ֆուտբոլ է, բայց մենք պայքարեցինք և մնացինք խաղի մեջ:
Մբապեի բացակայությունը արդարացում չէ: Մենք թիմ ենք: Իհարկե, ցավալի է, որ նա պատրաստ չէր և չէր կարող մեզ օգնել, բայց դա պատճառ չէ: Մենք չենք կարող դա արդարացում համարել, քանի որ թիմի խաղը լավ մակարդակի վրա էր», — Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: