Պեպ Գվարդիոլայի հայր Վալենտի Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության ու իր որդու մասին.
«Եթե «Սիթին» հասնի եզրափակիչ, իդեալական տարբերակ կլինի այնտեղ հանդիպել «Ռեալին» ու հաղթել:
Ինչ վերաբերում է Պեպին, նա, ինչպես բոլոր մարզիչները յուրահատուկ են: Ես չեմ կարող նրա «գովքը կապել», բայց կարող եմ մի բան ասել, որ խաղերից առաջ նա չի քնում, անընդհատ վերլուծում է»,-ասել է Պեպ Գվարդիոլայի հայրը: